Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային  կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի  «Հրազդան» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում:

Հրշեջները հիվանդանոցի  աշխատակիցների և ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3–րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչների հետ մարել են Kia Optima մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ավտոմեքենան պատկանում է Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Աշոտ Գալստյանին, ով աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես ռեանիմատոլոգ: 

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ ՀՀ ԱԻՆ-ում էլ նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար,  թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել:




Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն