Ճապոնիայի Օսակա արեւմտյան քաղաքի կլինիկայում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի: Դեկտեմբերի 21-ին այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհերի մասին: Դեկտեմբերի 20-ի լույս 21ի գիշերը մահացել է մի երիտասարդ կին, որը գտնվում էր օրհասական վիճակում: Եվս երեքը, ներառյալ հրկիզման մեջ կասկածվող 60-ամյա տղամարդը, տուժել են եւ գտնվում են հիվանդանոցում: Հրդեհը տեղի է ունեցել քաղաքի գրասենյակային շենքերից մեկի չորրորդ հարկում գտնվող կլինիկայում:

Դատելով ըստ տեսահսկման խցիկների տեսագրությունների՝ տղամարդը, որը եղել է կլինիկայի հիվանդը, փաթեթներով բերած բենզինը լցրել է վերելակի եւ մուտքի դռան մոտ եւ այն այրել հրահանի միջոցով: Բռնկած կրակը փաստորեն փակել է շենքից միակ ելքը: Բացի դանից, կասկածյալը կտրել է անցումը՝ խանգարելով մարդկանց փրկվել:

Հետաքննության ընթացքում չարագործի տանը հայտնաբերվել են երկամյա վաղեմության լրագրային հոդվածների կտրածոներ Կիոտոյի Kyoto Animation անիմացիոն ընկերության ստուդիայի հրկիզման մասին, որի հետեւանքով զոհվել է 36 մարդ: Ոստիկանությունը կարծում է, որ տղամարդը որոշել է պատճենել այդ հանցագործությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն