Եմենից տարհանված Իրանի դեսպանը մահացել է COVID-19-ից առաջացած բարդությունների պատճառով
Եմենից առողջական խնդիրների պատճառով տարհանված Իրանի դեսպան Հոսեյն Իրլուն մահացել է COVID-19-ի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով։ Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն՝ մեջբերելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, գրում է Mehr գործակալությունը։
«Իրլուն գործուղման ընթացքում վարակվել է կորոնավիրուսով և որոշ երկրների ուշացած համագործակցության պատճառով, ցավոք, երկիր է վերադարձել անմխիթար վիճակում»,- ասել է Ղաթիբզադեն։
Նա նաև պարզաբանել է, որ Եմենում Իրանի դեսպանը մահացել է դեկտեմբերի 21-ի առավոտյան՝ «չնայած նրան, որ բոլոր միջոցները ձեռնարկվել են նրա բուժման համար»։
Tert.am