Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել, որի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«ԼՂ կարգավորման շուրջ մտքերի փոխանակման ընթացքում գոհունակություն է արտահայտվել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան այդ հարցերի շուրջ գործում են և ապագայում էլ մտադիր են սինխրոն գործել», – ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
168.am