Պուտինն ասել է, որ «հոգնել է Արևմուտքի մանիպուլյացիաներից»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, ասել է, որ հոգնել է Արևմուտքի կողմից միջազգային իրավունքի դրույթների շահարկումից, գրում է Russia Today-ը:
«Մենք շատ լավ գիտենք, որ նրանք տարբեր պատրվակներով, այդ թվում՝ սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով, գործում են իրենց ազգային տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով, երբ արևմտյան երկրներին «խանգարում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, նրանք այդ ամենը հայտարարում են հնացած, անպետք, իսկ երբ ինչ-որ բան համապատասխանում է իրենց շահերին, անմիջապես հղում են անում միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային մարդասիրական իրավունքին և այսպես շարունակ»,-ասել է ՌԴ նախագահը՝ ընդգծելով, որ «այս մանիպուլյացիաները հոգնեցրել են»:
Tert.am