Ռուսաստանում փոփոխություններ են կատարվել պետական կառավարման համակարգում։ Մասնավորապես, «Ռուսաստանի Դաշնության հանրային իշխանության կազմակերպման ընդհանուր սկզբունքների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, դաշնային սուբյեկտների ղեկավարները չեն կարող կոչվել նախագահ «պրեզիդենտ» ձեւակերպմամբ։ 

Բացի այդ, սահմանվել է սուբյեկտների ղեկավարների համար լիազորությունների միասնական ժամկետ։ Միաժամանակ նաեւ՝ դաշնային սուբյեկտի ղեկավարը հաջորդաբար երկու անգամից ավել չի կարող զբաղեցնել դաշնային սուբյեկտի ղեկավարի պաշտոնը։ Կատարվել են նաեւ այլ փոփոխություններ, որոնց ընդհանուր տրամաբանությունը՝ ռեգիոններում հանրային իշխանության հնարավորինս միօրինակեցումն է։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն