Իրանական զինված ուժերը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» զորավարժանքների ժամանակ «խելացի ռումբեր» են կիրառել և հրթիռներ արձակել անօդաչուներից:

Ինչպես հաղորդում է «Թասնիմ» գործակալությունը, ուսումնավարժանքներն իրականացվում են երկրի հարավային շրջանում: Հարվածային անօդաչուներից իրականացվել է «Քաեմ» խելացի ռումբերի նետումը, որոնք ունեն առավելագույն ճշգրտություն, ինչպես նաև «Ատլաս» խելացի հրթիռների արձակումը:

Մեկ այլ գործողության ժամանակ ԻՀՊԿ նավատորմը առափնյա պաշտպանական մարտավարություն են փորձարկել, որի ընթացքում հակազրահային հրթիռներ են կիրառվել՝ պայմանական թշնամու մոտորանավերը վերացնելու նպատակով:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն