Մադագասկարի ափերի մոտ նավաբեկություն է տեղի ունեցել. զոհերի թիվը հասել է 60-ի
Մադագասկարի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով 60 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի ժանդարմերիային:
Ավելի վաղ հաղորդվում էր 17 զոհի և 60 անհետ կորածների մասին: Աղբյուրի տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան 24 զոհի մարմին է հայտնաբերվել, ևս մոտ 20 մարդ անհետ կորած է համարվում: Փրկարարական աշխատանքները շարունակվում են, դրանց մասնակցում են ժանդարմների, ռազմածովային ուժերի ստորաբաժանումներ և տեղի բնակիչներ:
Նավաբեկությունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան: Փայտե նավը, որն արտոնագիր չի ունեցել ուղևորների փոխադրման համար, խափանվել է. շարքից դուրս է եկել շարժիչը, որից հետո այն բախվել է խութի: Նավում 130 ուղևոր է գտնվել, որոնցից 45-ին հաջողվել է փրկել:
Tert.am