Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրականապես հերքել է երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիայում ընտրությունները կանցկացվեն այնպես, ինչպես նախատեսված է, այսինքն՝ 2023 թվականի հունիսին: Թուրքիան իրավական պետություն է, և բոլոր գործընթացներն ընթանում են օրենքի շրջանակներում։ Ոչ ոք չի կարող հետ շպրտել Թուրքիայի զարգացումը, անձնական նկրտումները չեն կարող վեր դասվել Թուրքիայում ապրող 84 միլիոն մարդու շահերից։ Մենք հասնելու ենք այն նպատակներին, որոնք դրված են մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածը»,- ընդգծել է նա։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն