Լավրովը Ստոլտենբերգին կոչ է արել հեռանալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռանա պաշտոնից, քանի որ նա գլուխ չի հանում իր պարտականություններից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Եվրոպական, եվրոատլանտյան անվտանգության հիմքում ընկած են մի շարք սկզբունքներ, որոնք համաձայնեցվել են և ստորագրվել են բարձր մակարդակով՝ որպես քաղաքական պարտականություններ: Այդ թվում՝ հավասար և անբաժան անվտանգության անկյունաքարային սկզբունքը, որի համաձայն եվրոատլանտիկայի ոչ մի պետություն և ԵԱՀԿ ոչ մի անդամ չի ամրապնդիր իր անվտանգությունը մյուսների անվտանգության խախտման հաշվին»,- հիշեցրել է Լավրովը:
Նախարարի խոսքով՝ «եթե Ստոլտենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամներն իրավունք ունեն թքելու այս սկզբունքի վրա, որն ամրագրված է փաստաթղթերով, ապա իսկապես ժամանակն է, որ նա հեռանա այլ աշխատանքի, քանի որ իր պարտականություններից գլուխ չի հանում:
Tert.am