Թուրքիան «Գլոբալ ազատությունների» վարկանիշային աղյուսակում նահանջել է 6 հորիզոնականով
Կանադական ճանաչված «Ֆրեյզերի ինստիտուտ» վերլուծական կենտրոնը հրապարակել է ամենամյա «Գլոբալ ազատությունների» զեկույցը, որում Թուրքիան նահանջել է 6 հորիզոնականով. նախորդ տարի Թուրքիան այդ աղյուսակում 133-րդն էր, իսկ այս անգամ 139-րդը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը: Զեկույցի համաձայն՝ Թուրքիան իր տնտեսությամբ և բնակչությամբ ամենաազատ երկրների ցանկում 6 հորիզոնականով նահանջելով՝ դարձել է ցուցակի վերջին 30 երկրներից մեկը։
Զեկույցում ներառված է 165 երկիր: Թուրքիան այս տարվա զեկույցում 2008թ. ի վեր իր գրանցած հետընթացով զիջել է միայն Վենեսուելային:
Tert.am