ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն է տվել Լիտվային 125 միլիոն դոլար գումարի Javelin հակատանկային հրթիռային համալիրներ (ՀՏՀՀ) վաճառելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Պենտագոնը:

Գործարքը նախատեսում է Լիտվային մատակարարել FGM-148F 341 հրթիռներ, 30 արձակման կայանք, պահեստամասեր, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության իրականացում:

Պենտագոնը հայտարարել է, որ ՀՏՀՀ-ի պլանավորված վաճառքը «Լիտվային կօգնի երկարաժամկետ հիման վրա ամրապնդել պաշտպանական ներուժն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար՝ ազգային պաշտպանության բնագավառում պահանջները բավարարելու նպատակով»:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտպանության ու անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը Կոնգրեսին տեղեկացրել է պլանավորված մատակարարումների մասին, սակայն ծանուցման մեջ չի նշում, թե պարտավորագիր ստորագրվել է արդյոք և ավարտվել են արդյոք լիտվական կողմի հետ բանակցությունները, հաղորդում են ԶԼՄ-ները, որոնք տեղեկացրել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից գործարքին հավանություն տալու մասին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն