Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են «2022 թ․ երկկողմ համագործակցության ծրագիրը»։ 

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը եւ Ջուանշեր Բուրչուլաձեն Բաքվում կայացած բանակցությունների արդյունքում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Հասանովն ու Բուրչուլաձեն մտքեր են փոխանակել նաեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Politik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն