Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ իր երկրում կորոնավիրուս չկա
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, և միևնույն ժամանակ հանձնարարել է խստացնել կանխարգելիչ միջոցառումները, հայտնում է eadaily.com-ը։
«Այժմ կարող ենք ասել, որ Թուրքմենստանում նման լայնածավալ աշխատանքի արդյունքում կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն արձանագրվել։ Բայց մենք չպետք է հանգստանանք, քանի որ այսօր շատ երկրներում այս վտանգավոր վարակի նոր հիմնամանրէներ են ի հայտ գալիս, մասնավորապես՝ «Օմիկրոնը»։ Հայտնի են մի երկրից մյուսը դրա տարածման ուղիները։ Դա տեղի է ունենում պետական սահմաններով մարդկանց և ապրանքների տեղափոխմամբ»,- երեքշաբթի կայացած արտահերթ հանդիպման ժամանակ ասել է Թուրքմենստանի ղեկավարը։
Թուրքմենստանը մնում է հետխորհրդային տարածքում միակ պետությունը, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսով վարակման որևէ դեպք։ Համավարակի սկզբից հանրապետության իշխանությունները խիստ սահմանափակումներ են մտցրել մուտքի և միջազգային օդային հաղորդակցության հարցում, ինչպես նաև դիմակների կրման ռեժիմ են սահմանել։ Հուլիսի սկզբին երկրում մեկնարկել է 18 տարեկանից բարձր բոլոր բնակիչների համար պարտադիր կորոնավիրուսային պատվաստման արշավը։ Դրա համար օգտագործվում են ռուսական և չինական պատվաստանյութեր:
Tert.am