Գերմանիան մտահոգված է Ուկրաինայի շուրջ իրադրությամբ
Գերմանիան խիստ մտահոգ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությամբ: Այս մասին Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը:
«Ես խիստ անհանգստացած եմ, սակայն դա նշանակում է, որ պետք է օգտագործել դեպի երկխոսություն շարժվելու յուրաքանչյուր միլիմետրը»,- ասել է նա: Բերբոլը կարևորել է «նորմանդյան ձևաչափով» բանակցային սեղանին վերադառնալը՝ օգտագործելով շփումները Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում, ինչը թույլ կտա խուսափել հետագա լարումից:
168.am