ԱՀԿ փորձագետը հայտնել է, որ աշխարհը դեռ հեռու է կորոնավիրուսի համավարակի ավարտից
Աշխարհը հեռու է կորոնավիրուսի համավարակի ավարտից, սակայն ունի միջոցներ այն հաղթահարելու համար: Լրագրողների հետ զրույցւոմ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:
«Կարծում եմ՝ մենք չենք գտնվում համավարակի վերջում, մենք անգամ մոտ չենք ավարտին: Սակայն մենք գիտության շնորհիվ շատ ավելի լավ միջոցներ ունենք, քան ունեինք դրանից առաջ: Մենք ավելի լավ ենք հասկանում՝ ինչպես վարվել վիրուսի հետ: Սակայն բոլոր երկրները բավարար հավաքական ցանկություն չեն դրսևորում՝ իրականացնելու համընդհանուր ու կայուն ծրագրեր վիրուսի դեմ պայքարում»,- ասել է նա:
168.am