Իտալիայի վարչապետը ցանկանում է նախագահ դառնալ
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտնել է, որ կցանկանա դառնալ նախագահ, երբ լրանա այդ պաշտոնին գործող նախագահ Սերջիո Մատարելայի պաշտոնավարման ժամկետը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Դրագին հայտնել է, որ իր ազգային միության կառավարությունն օրակարգի մեծ մասն արդեն կյանքի է կոչել: «Մենք ստեղծել ենք պայմաններ, որպեսզի աշխատանքը շարունակվի՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետի պաշտոնին»,- ասել է նա տարեվերջյան ասուլիսի ժամանակ:
Իտալիայի խորհրդարանը 2022 թվականի հունվարին ընտրելու է երկրի նոր նախագահին, ով պաշտոնավարելու է 7 տարի ժամկետով:
Tert.am