Զելենսկին, բացառությամբ 3 հոգու, արգելել է մեկնաբանել Ուկրաինայի արտաքին քաղաքականությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով նեղացնում է Ուկրաինայի արտաքին քաղաքականության վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ անելու իրավունք ունեցող անձանց շրջանակը։ Այժմ նրանց թվում են պետության ղեկավարը, վարչապետը և արտաքին գործերի նախարարը, հայտնում է kp.ru-ն։
«Հաստատել, որ միայն Ուկրաինայի նախագահը, վարչապետը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը կարող են պաշտոնական հայտարարություններ և մեկնաբանություններ անել արտաքին քաղաքական հարցերի և միջազգային բնույթի նախաձեռնությունների վերաբերյալ», - ասված է փաստաթղթում:
Նաև այժմ բոլոր պետական մարմինները միջազգային հարաբերություններ իրականացնելիս պետք է իրենց դիրքորոշումը համաձայնեցնեն Ուկրաինայի ԱԳՆ-ի հետ։ Դա վերաբերում է նաև արտասահմանյան այցերի նախապատրաստմանը։
Tert.am