ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավարտել է Իրաքի տարածքից զորքերի դուրսբերումը
Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան ավարտել է Իրաքի տարածքից զորքերի դուրսբերումը, սակայն պահպանել է ներկայությունը ռազմական խորհրդատուների մակարդակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իրաքի ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թահսին ալ-Հաֆաջին:
«Զորքերի դուրսբերման գործողությունը հաջող է անցել»,- ասել է նա՝ նշելով, որ երկրում դեռևս մնացած ռազմական խորհորդատուներն օգնելու են ահաբեկչության դեմ պայքարում:
Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ին ընդունել էր բանաձև, որով պահանջվում է հանրապետության տարածքից բոլոր օտարերկրյա ուժերի դուրսբերումը:
Tert.am