Օմիկրոն շտամը հայտնաբերվել է արդեն աշխարհի 106 երկրներում
COVID-19 կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 106 երկրներում: Այդ մասին հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա հաշվետվության մեջ: Օմիկրոնով վարակման մասին տվյալները ներկայացվում են դեկտեմբերի 21-ին Երեւանի ժամանակով 17-00-ի դրությամբ:
Նաեւ ԱՀԿ-ն, վկայակոչելով վերջերս ստացված տվյալները, արձանագրում է, որ օմիկրոնը դելտա շտամից ավելի արագ է տարածվում նաեւ այն երկրներում, որտեղ կոլեկտիվ իմունիտետի մակարդակը բարձր է: Ինչպես նշում է կազմակերպությունը, այս տարատեսակով հարուցված հիվանդության ծանրության մասին տվյալներն առաջվա պես «սահմանափակ են», բայց դրա հետ մեկտեղ հաշվետվության մեջ նշվում է, որ օմիկրոնով հոսպիտալացված հիվանդների թիվը ՀԱՀ-ում եւ Մեծ Բրիտանիայում «շարունակում է աճել»:
Բացի այդ, նախնական տվյալների համաձայն, օմիկրոնի չեզոքացումն այն հիվանդների մոտ, որոնք ավելի վաղ հիվանդացել են COVID-19-ով կամ անցել են պատվաստման առաջին կուրսը, պարզվել է, որ ավելի վատ է, քան կորոնավիրուսի նախորդ շտամներով հիվանդանալու դեպքում: ԱՀԿ-ն վերոհիշյալներից այն եզրակացությունն է անում, որ օմիկրոնի հետ կապված ռիսկը մնում է «շատ բարձր», ինչպես նաեւ նախազգուշացնում է առողջապահության համակարգի կոլապսի ռիսկի մասին: Օմիկրոն շտամը հայտնաբերվել է նոյեմբերի վերջին Աֆրիկայի հարավում: Այն սկսել է սրընթաց կարպով տարածվել ամբողջ աշխարհում եւ մի շարք երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, արդեն հասցրել է գերիշխող դառնալ: Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
168.am