«Եթե առողջ լինեմ, ինչպես հիմա, ապա նորից կառաջադրվեմ». Բայդենը՝ 2024-ի ընտրությունների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ծրագրում է մասնակցել 2024 թվականի ընտրություններին, ամեն ինչ կախված կլինի նրա առողջական վիճակից։ Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 22-ին, այս մասին նա հայտարարել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե առողջ լինեմ, ինչպես հիմա, ապա նորից կառաջադրվեմ»,- ասել է Բայդենը՝ ընդգծելով, որ պատրաստ է պայքարել նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։
«Ինչո՞ւ որպես թեկնածու չառաջադրվել Դոնալդ Թրամփի դեմ: Եթե նա առաջադրվի, դա կմեծացնի իմ առաջադրվելու հավանականությունը»,- հավելել է Բայդենը։
Բայդենը, 78 տարեկանում, դարձել է ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրած ամենատարեց մարդը, և հարցերը, թե արդյոք նա կփորձի երկրորդ ժամկետով էլ ընտրվել, հնչում են նախագահության ողջ ընթացքում:
Tert.am