Ճապոնիայում ջրարկել են էլեկտրական քարշուժով աշխատող աշխարհում առաջին լցանավը
Ճապոնիայում ջրարկել են KOA Industry Co. նավաշինական գործարանի՝ Էլեկտրական քարշուժով աշխատող աշխարհում առաջին լցանավը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ճապոնական ընկերության մամուլի տեղեկագրի տվյալների համաձայն, հանդիսավոր արարողությունը նախօրյակին անցկացվել է Սիկոկու կղզու վրա գտնվող Կագավա պրեֆեկտուրայի նավաշինարանում: Լցանավը ստացել է «Ասահի» անվանումը:
Նավի երկարությունը 62 մետր է, իսկ ընդհանուր բարձրությունը՝ 10,3 մետր: Լցանավի ռեգիստրային տարողությունը կազմում է 499 տոննա, իսկ վառելքի պահեստարանների ծավալը՝ 1,28 հազար խորանարդ մետր:
Նավը հանդերձված է լիթիումաիոնային մարտկոցներով, որի ընդհանուր հզորությունը կազմում է 3,48 հազար կիլովատ:
Ենթադրվում է, որ լցանավը շահագործման կհանձնվի 2022 թվականի մարտ ամսից՝ Տոկիոյի ծոցում անդրօվկիանոսյան նավերի լցավորման համար:
Armenpress.am