175 միլիարդ դոլար. ԱՄՆ-ի՝ ռազմական տեխնիկայի և զենքի վաճառքը նվազել է 21 %-ով
ԱՄՆ-ի՝ ռազմական տեխնիկայի և զենքի վաճառքներն արտասահմանին վերջին ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ընկել է 21 տոկոսով՝ հասնելով 138 միլիարդ դոլարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:
Նախորդ ֆինանսական տարում ԱՄՆ-ի զենքի արտահանումը կազմել Է 175 միլիարդ դոլար:
Ինչպես նշում են դիտորդները, նվազումը մասամբ կարող է կապված լինել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Սաուդյան Արաբիային հարձակողական սպառազինության մատակարարումը մերժելու հետ, որը կարող է օգտագործվել եմենյան հուսիների դեմ:
Tert.am