Ռուսաստանը լայնածավալ դեսանտային զորավարժություններ կանցկացնի Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը` ՌԴ ՊՆ-ին հղումով:

Զորավարժությունները կմեկնարկեն այսօր Ղրիմի «Օպուկ» զորավարժարանում, որտեղ օդադեսանտային հարձակման, հրետանային և ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը կիրականացնեն մարտական կրակ, ինչպես նաև տեղանքի մի հատվածի ականազերծում և զորքերի քողարկում օդային հարձակման զենքերից և անօդաչու սարքերից:

«Զինծառայողները կիրականացնեն կրակային առաջադրանքներ և տարբեր հեռահարություններում թիրախներ կխոցեն»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Բացի այդ, զորավարժությունների շրջանակներում ուղղաթիռներով կիրականացվեն օդադեսանտային գործողություններ՝ գրավված տարածքը շրջափակելու և կազմավորման հիմնական ուժերի արագ հարձակման ապահովման նպատակով, որը կանցկացվի բանակային ավիացիայի կրակային աջակցությամբ (Մի-35 ուղղաթիռներ)։

Իր հերթին Նովոռոսիյսկի մոտ գտնվող «Ռաևսկի» զորավարժարանում զորավարժությունները կսկսվեն դեկտեմբերի 24-ին։

Ընդհանուր առմամբ, զորավարժություններին ներգրավվելու է ավելի քան 1200 զինծառայող և ավելի քան 250 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն