Եվրոպայի անվտանգության շուրջը քննարկումները պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի ամրապնդման վրա. Բորել
Եվրոպայի անվտանգության ցանկացած իրական քննարկումներ պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների ամրապնդման վրա, այլ ոչ թե տանեն դրանց խախտման: Դեկտեմբերի 23-ին այդ մասին Twitter-ում գրել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Եվոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ (Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար) Անն Լինդեի հետ քննարկեցի անվտանգության ոլորտի իրադրությունն Արեւելյան Եվրոպայում: Եվրոպայի անվտանգության շուրջը ցանկացած իրական քննարկումներ պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների՝ Եվրոպայի անվտանգության իրական հիմքերի ամրապնդման վրա, այլ ոչ տանեն դրանց խախտման»,- գրել է Բորելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am