Պուտինն ասել է, որ «Ուկրաինան ստեղծել է Լենինը»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան մամուլի ասուլիսում ասել է, որ Ուկրաինան ստեղծել է Լենինը։
Պատասխանելով SkyNews-ի լրագրողին` Պուտինն ասել է, որ «Միացյալ Նահանգները և Մեքսիկան ևս տարածքային պահանջներ են ունեցել, բայց այժմ ոչ ոք չի հիշում դրանք»։
«Եվ մենք էլ փորձում ենք չհիշել, թե ինչպես է զարգացել Ուկրաինան: Ո՞վ ստեղծեց այն, Վլադիմիր Լենինը, երբ ստեղծեց Խորհրդային Միությունը», - ասել է Պուտինը:
Tert.am