Հայաստանն ու Թուրքիան առաջիկա օրերին կվերսկսեն փոխադարձ թռիչքները: Ինչպես գրում է ekhokavkaza.com-ը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայօղլուն։

Նա նշել է, որ թռիչքները կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը, որն այժմ ավարտում է նախապատրաստական աշխատանքները։

Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքներ կսկսվեն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն