Թուրքական դատարանի վճռով հայտնի իրավապաշտպան Օսման Քավալան կշարունակի մնալ կալանքի տակ
Դեկտեմբերի 23-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել թուրք հայտնի իրավապաշտպան Օսման Քավալայի գործով հերթական նիստը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Դատարանի վճռի համաձայն՝ Օսման Քավալայի կալանքի ժամկետը երկարաձգվել է: Վերջերս հայտնի դարձավ, որ Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու պատճառով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» է սկսել:
Օսման Կավալան ձերբակալվել և դատապարտվել է 2013թ. Գեզիի այգում տեղի ունեցած հակաիշխանական ցույցերի գործով:
Tert.am