Ինդոնեզիան հրաժարվել է 1,1 մլրդ դոլար գումարի ռուսաստանյան Սու-35 կործանիչներ գնել
Ինդոնեզիան հրաժարվել է ձեռք բերել 11 բազմաֆունկցիոնալ ռուսաստանյան Սու-35 կորանիչներ եւ դրանց փոխարեն պլանավորում է ամերիկյան F-15EX կամ ֆրանսիական Rafale գնել: Այդ մասին, հաղորդել է երկրի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Ֆեջերա Պրասետիոն:
Ինչպես դեկտեմբերի 23-ին հաղորդել է CNN Indonesia հեռուստաալիքը, այդ մասին օդուժի գլխավոր մարշալը հայտարարել է Ջակարտայի մերձակայքում գտնվող Խալիմ Պերդանակուսումի ավիաբազա այցելության ընթացքում: «Ծանր սրտով մենք հրաժարվել ենք Սու-35 ձեռք բերելու պլաններից, որովհետեւ, ինչպես մենք ամենասկզբում ասացինք, ռազմաօդային ուժերի կառուցումը անչափ շատ է կախված բյուջեից»,-պարզաբանել է Ֆաջարը: Ներկայում Ջակարտան քննարկում է F-15EX Eagle II ամերիկյան կործանիչներ կամ ֆրանսիական Dassault Rafale ձեռք բերելու հարցը:
«Ընտրությունը սահմանափակվում է այս երկու ինքնաթիռների վրա»,-ասել է Ֆաջարը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ եթե Ջակարտան կանգնի F-15EX կործանիչները գնելու վրա, ապա ինքը կկարողանա այն ստանալ մինչեւ 2027 թվականը: Ինդոնեզիան պլանավորել էր 1,1 մլրդ դոլար գումարի ռուսաստանյան Սու-35 կործանիչներ ձեռք բերել, սակայն 2018 թվականի բանակցությունների արդյունքներով այդպես էլ պարտավորագիրը չստորագրեց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
168.am