Առնվազն 150 մարդ է վիրավորվել 4,6 մագիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո, որը տեղի է ունեցել երեքշաբթի Հայիթիի հարավում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ բոլոր տուժածները հիվանդանոցում են գտնվում: Զոհերի մասին հաղորդում չի ստացվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գրանդ-Անս դեպարտամենտում, որտեղ բնակվում է ավելի քան 400 000 մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորությամբ:

Օգոստոսի կեսերին Հայիթիի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել: Ավելի քան 2200 մարդ էր մահացել, ևս ավելի քան 12 700-ը տուժել էին Գրանդ-Անս և Նիպ վարչատարածքներում: Ամբողջովին ավերվել էր ավելի քան 53 000 շինություն:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն