Չինական Huawei ընկերությունը սեփական մշակման «խելացի» ակնոց է ներկայացրել: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, դա ապրանքանիշի պատմության մեջ առաջին նմանօրինակ արտադրանքն է:

Նորույթի յուրահատկությունը դարձել են փոփոխվող ոսպնյակները. դրանք միավորվել են մեկ ընդհանուր մոդուլի մեջ, որը մագնիսներով ամրանում է աղեղնաձև հատվածին: Ոսպնյակները կարող են լինել ինչպես արևապաշտպան, այնպել էլ տեսողությունը բարելավող, իսկ շրջականների համար բազմազան դիզայնով տարբերակներ կան:

Աղեղնաձև մասում ներկառուցված են բարձրախոսներ և միկրոֆոններ, ինչպես նաև էլեկտրոնակայի աշխատանքն ապահովող մարտկոցներ:

«Խելացի» ակնոցը պաշտպանություն է ստացել խոնավությունից՝  PX4 ստանդարտի, իսկ իսկ առանց լիցքավորման այն կարող է աշխատել մինչև 16 ժամ: Ակնոցն աշխատում է HarmonyOS օպերացիոն համակարգի հիման վրա:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն