Բանգլադեշում առնվազն 27 մարդ է զոհվել լաստանավում բռնկված հրդեհի հետևանքով
Բանգլադեշում առնվազն 27 մարդ է զոհվել լաստանավում, բռնկված հրդեհի հետևանքով: Դեկտեմբերի 24-ին այդ մասին հայտնել է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պաշտնական աղբյուների տվյալներով՝ նավում եղել է շուրջ հազար մարդ: Լաստանավը գնում էր Դաքայից Բարգունայի հարավային շրջան: Բռնկումը տեղի է ունեցել հանրապետության մայրաքաղաքից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հարավ: Պատահարի պատճառները չեն հաղորդվում:
Armenpress.am