Ֆուտբոլի լեգենդ, աշխարհի եռակի չեմպիոն (Բրազիլիայի հավաքականի կազմում) Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժման կուրս էր անցնում՝ հաստ աղիքի նորագոյացության դեմ։ Այս մասին հայտնում է AP-ն։

Նշենք, որ 81-ամյա Պելեն հիվանդանոց տեղափոխվել էր դեկտեմբերի 8-ին։ Ավելի ուշ, նրա դուստրը՝ Քելի Նասիմենտոն, հայտարարել էր, որ հոսպիտալացումը եղել է պլանային։

Հիշեցնենք, որ օգոստոսին, հերթական պլանային ստուգման ժամանակ նախկին մարզիկի մոտ աղիքային նորագոյացություն էր հայտնաբերվել։ Նա վիրահատության էր ենթարկվել եւ դուրս գրվել հիվանդանոցից սեպտեմբերի վերջին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն