Ուկրաինայում 18-60 տարեկան բոլոր կանայք 2022 թվականին պետք է ներկայանան իրենց բնակության վայրի զինկոմիսարիատ և պարզեն` արդյոք նրանք հարմար են զինվորական հաշվառման համար՝ կախված իրենց կրթությունից և մասնագիտությունից:

Ինչպես գրում է lenta.ru-ն, այս մասին հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի կադրերի բաժնի պետ Ռոման Գորբախը և Կիևի տարածաշրջանային տարածքային հավաքագրման կենտրոնի զինվորական կոմիսար Վալերի Կուցենկոն։

Զինվորականների խոսքով՝ հաջորդ տարվանից երկրում կանանց և տղամարդկանց հաշվառման ալգորիթմը չի տարբերվի։ Միաժամանակ, երկրի ոչ բոլոր կին քաղաքացիները, ինչպես ընդգծել են սպաները, պիտանի կճանաչվեն զինվորական ծառայության համար։ Այնուամենայնիվ, նրանք կտուգանվեն զինկոմիսարիատ չներկայանալու համար:

Զինվորական կոմիսարն ընդգծել է, որ նոր պահանջները չեն պարտավորեցնում կանանց ծառայել Ուկրաինայի զինված ուժերում, քանի որ զինվորական հաշվառումն ու զինծառայությունը բոլորովին տարբեր բաներ են։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն