ՆԱՏՕ-ն երբեք դաշինքը չընդլայնելու խոստումներ չի տվել, գերմանական DPA-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Այսպես հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ամենամյա ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն առ այն, որ 1990-ականներին Արևմուտքը «բացահայտորեն խաբել է» Խորհրդային Միության ղեկավարությանը, հայտարարելով, որ նրանք մտադիր չեն ՆԱՏՕ-ն ընդլայնել դեպի Արևելք։

«ՆԱՏՕ-ն երբեք չընդլայնվելու խոստումներ չի տվել։ Փաստացի, մեր կազմակերպության հիմնադիր փաստաթղթում ասվում է, որ ցանկացած եվրոպական երկիր կարող է դառնալ դաշինքի անդամ։ Եվ երկրորդ, կան 1970-ականներին և 1990-ականներին թվագրվող փաստաթղթեր՝ Հելսինկյան եզրափակիչ ակտ, Փարիզի խարտիա և Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտ, ինչպես նաև բազմաթիվ այլ պայմանագրեր, որոնք հստակեցնում են, որ երկրներն իրավունք ունեն ընտրելու իրենց ուղին», - ասել է Ստոլտենբերգը։

Նա հիշեցրել է, որ այդ փաստաթղթերը սահմանում են եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքը, որը ստորագրել է նաև Ռուսաստանը։

«Սա այնպիսի բան չէ, որ մենք կարող ենք փոխել բառերով: ՆԱՏՕ-ի դաշնակիցները նույնպես կտրականապես հերքում են, որ երբևէ նման բան խոստացել են: Նախկին նախագահ Գորբաչովը (ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը) ևս ասել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման թեման երբեք չի բարձրացվել մինչև Գերմանիայի վերամիավորումը»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։ 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն