Էկվադորի կառավարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստումը դարձնել պարտադիր։ Այս մասին հայտարարել է Էկվադորի Առողջապահության նախարարությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ կառավարությունը նման քայլի է գնացել, հաշվի առնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակը։

Հատկապես անհանգստացնող են վարակման տեմպերի աճն ու «օմիկրոն» շտամի արագ տարածումը։ Պարտադիր պատվաստումից կազատվեն միայն նրանք, որոնց համար պատվաստումն հակացուցված է, եւ այդ մասին հավաստող փաստաթուղթ կներկայացնեն։

Ի դեպ, դեկտեմբերի 21-ի դրությամբ՝ Էկվադորում պատվաստվածների թիվը կազմել է 12,4 միլիոն մարդ, այսինքն՝ երկրի՝ 5 տարեկանից բարձր բնակչության 77,2 տոկոսը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն