Ինձ համար թանկ են մեր ընկերական հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Ալիեւին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ վերջինիս ծննդյան տարեդարձի օրվա առիթով։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Ուղերձում Ռուսաստանի նախագահը ասել է, որ Ալիեւը վաստակած հեղինակություն ունի ինչպես իր հայրենակիցների մոտ, այնպես էլ միջազգային ասպարեզում, որպես իմաստուն ու փորձառու պետական գործիչ, ով ի վիճակի է հավասարակշռված եւ հեռատես որոշումներ կայացնել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։
Պուտինը նաեւ ասել է, որ իր համար թանկ են Ալիեւի հետ ունեցած ընկերական հարաբերությունները եւ հույս ունի, որ կառուցողական եւ արդյունավետ երկխոսությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կշարունակվի։
Hraparak.am