ԱՄՆ-ն չի համաձայնի Ռուսաստանի ներկայացրած առաջարկներին․ Սպիտակ տան խոսնակ
Միացյալ Նահանգները չի համաձայնի Ռուսասատանի՝ անվտանգության հետ կապված ներկայացրած առաջարկների հետ, որոնք վերաբերում են ՆԱՏՕ-ին։ Սակայն, միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն կարող է համաձայնել Ռուսաստանի ներկայացրած մյուս նախաձեռնությունների հետ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին։
«Ռուսաստանը մի շարք առաջարկներ է ներկայացրել։ Որոշների հետ մենք համաձայն ենք, մյուսների հետ, որոնք օրինակ վերաբերում են ՆԱՏՕ-ին՝ իհարկե համաձայն չենք»,- ասել է Պսակին։
Նա նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ն հանդիսանում է պաշտպանական դաշինք եւ ագրեսիվ կառույց չէ։ Սպիտակ տան խոսնակը նաեւ ասել է, որ համարում է, որ այս առումով բանակցություններ վարելը ճիշտ քայլ է։
Hraparak.am