Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով վարակված անձինք 50-70 տոկոսով ավելի քիչ են հիվանդանոցային բուժման կարիք ունենում՝ նախորդ տեսակների համեմատ: BBC News-ի փոխացմամբ՝ այս մասին վկայում են լայնամասշտաբ վերլուծություն արդյունքները:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության հարցերով գերատեսչությունը հայտնել է, որ նախնական տվյալները «հուսադրող» են, սակայն հիմնամանրէն կարող է դեռ մեծ թվով մարդկանց հասցնել հիվանդանոց:

Առողջապահության նախարարի խոսքով՝ «դեռևս չափազանց շուտ է հաջորդ քայլերը որոշելու համար»:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել նաև, որ պատվաստանյութի պաշտպանիչ ազդեցությունն «Օմիկրոնի» դեմ սկսում է անհետանալ բուստերային ներարկումից 10 շաբաթ անց:

Զեկույցը հրապարակվել Հարավային Աֆրիկայից, Դանիայից, Անգլիայից և Շոտլանդիայից ստացված տվյալների ուսումնասիրության արդյունքում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն