Ուկրաինայի շուրջ ստեղծված էսկալացիան անմիջականորեն առնչվում է նաև Թուրքիայի հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Haberturk պարբերականի հոդվածագիրը՝ նշելով, որ Անկարան այս տարի ղեկավարում է ՆԱՏՕ-ի բարձր պատրաստվածության օպերատիվ միավորված խմբի՝ դաշինքի արագ արձագանքման հիմնական ուժերի աշխատանքը:

Այդ զորամիավորումը ստեղծվել է 2014 թվականին ի հայտ եկած ուկրաինական ճգնաժամի ժամանակ՝ Մոսկվային զսպելու համար:

Բաց հակամարտության դեպքում հենց այդ ուժն է օգնության հասնելու Կիևին, կարծում է թուրք հոդվածագիրը: Թուրքիան իրադրության նման զարգացման պարագայում ոչ միայն ստիպված կլինի մասնակցել ռազմական գործողություններին, այլ գործնականում գլխավորել այն:

Հեղինակի կարծիքով՝ Անակարն չափազանց զգույշ պետք է լինի ռազմական, քաղաքական, տնտեսական և հետախուզական հարաբերություններում:

«Ինչ կլինի, եթե Ռուսաստանի դեմ ուղղված նռնակը հայտնվի մեր ձեռքում, քանի դեռ մենք ղեկավարում ենք VJTF-ն (ՆԱՏՕ-ի բարձր պատրաստվածության օպերատիվ միավորված ուժերը): Չենք հայտնվի մենք արդյոք առավել խոր ճգնաժամի մեջ Մոսկվայի հետ հարաբերություններում, քան 2015 թվականին ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո: Ինչպես է իրականացվելու ռուս-ուկրաինական ճգնաժամի կառավարումը»,- գրել է հեղինակը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն