Վրաստանի համար դուռը միշտ բաց է՝ միանալու «3+3» ձևաչափին. Զախարովա
Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափի դուռը միշտ բաց է Վրաստանի համար, եթե որոշի միանալ քննարկումներին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Վերջինս ընդգծել է, որ Մոսկվայում կայացած առաջին հանդիպման բոլոր մասնակիցները հետաքրքրվածություն են դրսևորել համատեղ աշխատանքը շարունակելոււ հարցում:
«Հաջորդ հանդիպման տեղի և օրակարգի որոշումը տեղի է ունենում արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև համաձայնեցմամբ: Առաջին հերթին կարևոր է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք առնչվում են համընդհանուր շահերին: Դրանց թվում են առևտրատնտեսական, տրանսպորտային, հումանիտար-մշակութային կապերին, ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարին առնչվող հարցերը»,- նշել է Զախարովան:
Դիվանագետը հավելել է, որ Վրաստանի համար դուռը միշտ բաց է մնում հարթակին միանալու համար:
Tert.am