Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ինստագրամյան գրառմամբ հայտարարել է, որ Իրանը որպես ուժեղ երկիր, միշտ եղել է տրածաշրջանում խաղաղության և կայունության ավետաբերը:

Ինչպես փոխանցում է Ilna News-ը, երկրի ԱԳՆ խոսնակը ևս անդրադարձել է Մեծ Բրիտանիայի մեղադրանքներին, որոնք առնչվում են երկրի կողմից իրականացվող զորավարժություններին: Դատապարտելով բրիտանական իշխանությունների՝ Իրանը որպես տարածաշրջանի համար սպառնալիք ներկայացնելու փորձերը, Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ՄԹ-ն և Եվրոպան են սովորաբար առաջադեմ զենք մատակարարում տարածաշրջանի որոշ երկրների՝ խախտելով միջազգային օրենքն ու մարդու իրավունքները, քանի որ այդ զենքի կիրառումն անկայունություն և վտանգ է ստեղծում տարածաշրջանում, այդ թվում՝ Եմենում տիրող ողբերգությունը: 

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ավելի վաղ մեղադրել էր Իրանին վերջերս մեկնարկած զորավարժությունների ընթացքում բալիստիկ հրթիռներ արձակելու մեջ:

Իրանի «Իսլամական հեղափոխության կորպուսի պահապանները» «Մեծ մարգարե 17» զորավարժությունների վերջին փուլի ընթացքում 16 բալիստիկ հրթիռ են արձակել նախօրեին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն