Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին կհանդիպեն Մոսկվայում 2022 թվականի սկզբին: Այս մասին հայտնում է Ilna News-ը՝ հղում անելով ռուսական պետական հեռուստաընկերությանը:

Ըստ աղբյուրի՝ նախագահները հանդիպման ժամանակ ստորագրելու են երկրների միջև համագործակցության 20-ամյակին նվիրված համապայմանագիրը: Մոսկվան և Թեհրանը Փոխադարձ հարաբերությունների հիմքերի և համագործակցության սկզբունքների մասին պայմանագիր էին ստորագրել 2001 թվականին: Փաստաթղթի 20-ամյակը լրացել է 2021 թվականի մարտի 12-ին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն