Սեբաստիան Կուրցն աշխատանքի կանցնի Միացյալ Նահանգներում
Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը 2022 թվականի հունվարի վերջին կմեկնի Միացյալ Նահանգներ՝ աշխատելու մասնավոր ընկերությունում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Österreich-ին հայտնել է Կուրցի մերձավոր շրջանակից անանուն աղբյուրը:
Ավստրիայի նախկին կանցլերն աշխատելու է ներդրումների ոլորտում՝ տարեկան 500 հազար եվրո եկամուտով:
Սեբաստիան կուրցը դեկտեմբերի 2-ին հայտնել էր քաղաքականությունից հեռանալու մասին: Հոկտեմբերին նա թողել էր պաշտոնը՝ իր դեմ կաշառակերության և վստահությունը չարաշահելու մեղադրանքով տարվող հետաքննության պատճառով։
Armenpress.am