Ալիևը Լուկաշենկոյի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Ղարաբաղում:
«Լուկաշենկոն անձամբ շնորհավորել է Ալիևին 60-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Շնորհակալություն է հայտնել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ բարեկամական աջակցության համար », – հաղորդում է բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Ալիևը Լուկաշենկոյին տեղեկացրել է «Ղարաբաղի տարածքում տիրող իրավիճակի և այդ հողերի վերականգնման ընթացքի մասին»:
Պետությունների ղեկավարները քննարկել են նաև բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների ողջ համալիրը և պայմանավորվել են շարունակել խոսակցությունը Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովում:
Armeniatoday.news



















