Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 24-ին այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած Հադրութ, որտեղ մասնակցել է նոր զորամասի բացմանը:

Ինչպես գրում է minval.az-ը, Ալիևը մանրամասնել է, որ նորաբաց զորամասում տեղակայված են նոր զինվորական կազմավորման ներկայացուցիչները: Խոսքը կոմանդոս բրիգադի մասին է:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ալիևը նշել է, որ «պատերազմից հետո Ադրբեջանը չի դադարեցրել բանակաշինությունը և չի կրճատել բանակի ծախսերը, այլ, հակառակը, ավելացրել է»։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն