Կիևում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է «Ուկրաինայի եվրաատլանտյան ապագայի կերտման մասին»
Կիևում ԱՄՆ դեսպանատունն իր թվիթերյան գրառմամբ շնորհավորել է Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինան որպես անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելու 30-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ միասին աշխատելու են երկրի եվրատլանտյան ապագայի կերտման համար:
«Այսօր մենք նշում ենք 30 տարին այն պահից, երբ ԱՄՆ-ն Ուկրաինան ճանաչեց որպես անկախ և ինքնիշխան պետություն։ ԱՄՆ-Ուկրաինա հարաբերություններն այժմ ավելի ամուր են, քան երբևէ, քանի որ մենք միասին աշխատում ենք ապահովելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կերտելու Ուկրաինայի եվրաատլանտյան ապագան»,-ասվում է գրառման մեջ։
Tert.am