ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը որոշել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը կազմակերպել հունվարի 12-ին։ Այս մասին Anadolu գործակալությանը հայտնել են ՆԱՏՕ-ի աղբյուրները։

Ստոլտենբերգը նման որոշում է կայացրել որպես ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նախագահ։

«Մենք կապի մեջ ենք Ռուսաստանի հետ այդ հարցով»,- ասել է աղբյուրը։

Նշվում է, որ նույն օրը Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գլխավոր շտաբների պետերի հանդիպումը։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն