Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) ռազմաօդային ուժերը զորավարժությունների ժամանակ մոդելավորել են Նեգև անապատի Դիմոնա քաղաքի մոտ տեղակայված իսրայելական միջուկային ռեակտորի ուղղությամբ հարվածը: 

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է իրանական Fars գործակալությունը, որի տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը «երկրի հարավում անցկացվող «Մեծ մարգարե-17» զորավարժությունների ժամանակ «նմանակել են (իսրայելական) Դիմոնա միջուկային ռեակտորի վրա հարձակումը»։

Ինչպես նշում է գործակալությունը, «ռեակտորի մոդելը խոցվել է 16 բալիստիկ հրթիռով և հինգ անօդաչու սարքով»։ Նշվում է, որ ռեակտորի մոդելի վրա հարձակումը «կայացել է շատ բարձր ճշգրտությամբ»։

Դեկտեմբերի 20-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը Պարսից ծոցի ափին սկսել են «Մեծ մարգարե-17» հնգօրյա զորավարժությունը, որոնց մասնակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային, ռազմածովային և օդային ուժերը, ինչպես նաև «Բասիջ» աշխարհազորայինների մի մասը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն