Կորոնավիրուսային պանդեմիան վերջինը չի լինելու մարդկության համար, եւ հարկավոր է, որ աշխարհն արդեն սկսի պատրաստվել հաջորդ պանդեմիային։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նշենք, որ այսօր աշխարհում նշում են հակահամաճարակային պատրաստության օրը։

Այս օրը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը հաստատել է անցյալ տարվա նոյեմբերին։ «Կորոնավիրուսային պանդեմիան վերջինը չի լինելու, որի հետ կբախվի մարդկությունը։ Այն ժամանակ, երբ մենք այս ճգնաժամի դեմ պայքարում ենք առողջապահության ոլորտում, մենք պետք է պատրաստ լինենք հաջորդին։ Հակահամապարակային պատրաստության միջազգային օրվա ընթացքում եկեք հատկացնենք այն ուշադրությունն ու այն ներդումները, որոնք պահանջվում են»,- ասված է գրառման մեջ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն